Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 22.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Բիլայն» սպասարկման կենտրոնում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.11-ին, մարվել՝ 23.28-ին:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Օգոստոսի փողոց 23/97 հասցեում գտնվող «Բիլայն» սպասարկման կենտրոնում:

Այրվել է օդորակիչն ամբողջությամբ և 6 գմ մալուխ: