Բարի լույսներդ բարի:

բոլորիցդ մի մեծ խնդրանք ունեմ:

չտարածել, ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող գրառումներ՝

առ այն, թե "նոյի" շշերի մեջ սպիրտ կամ եսիմ ինչ ա լցած, կամ օրինակ՝ "հենց նոր կարդում էի գունավոր հեղափոխությունների մասին մի հոդված, որտեղ շատ պարզ գրված էր այն գործոնները, որոնցով արտաքին ուժերը (որոնք կարող են լինել սադրիչներ կամ հատուկ խառնակիչ կազմակերպություններ) ազդում են ու փորձում են ազդել հոգեբանական առումով."

Սա անբացատրելի է ուղղակի, սա հարյուրավոր մարդիկ են տարածել ու սրա պատճառով մենք բոլորս երեկ գերլարված վիճակի մեջ էինք և ոստիկանությանը դրանից օգտվելու առիթ էր տվել, մեր գերլարվածության վրա փորձել մեզ սադրել և իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս հանել, որովհետև իրենք մեզ ոչ մի մեղադրանք չեն կարում ներկայացնեն, բացի այն, որ ոչ սթափ վիճակում մադրկանց վիճակագրությունը շատ բարձր է, ինչը ևս ակնհայտ սուտ է: Ինքս երեկ, մոտ 2-ից-3 ժամ պտտել եմ տարածքում և ձևի համար չեմ հանդիպել, գոնե մեկ հոգու:
Սրա պատճառով երեկ երեք հատ հետմահու ինֆարկտ եմ տարել :Ճ
Ինչպես նաև լուրերը առ այն, որ լճացած վիճակ է:

Բաղրամյան պողոտայում, ոչ միայն ամենինչ բավականին բարձր մակարդակի վրա վերահսկվում է կազմակերպիչների կողմից, այլ նաև շարունակաբար աճում է մարդկային հոսք, և ինչը ամենակարևորն է, ոչ միայն մարդկային ռեսուրսի քանաքական այլ նաև որակական առումով: գրեթե իդեալական քաղաքակիրթ զանգված է և բացարձակ չկա, որևէ լճացում, եթե լիներ լճացում, երեկվա հավաքը չեր լինի շատ ավելի մարդաշատ կամ նախորդը:
եղեք զգոն ու ադեկվատ, այսօր կրկին ժամը 18:00 Բաղրամյան պողոտայում իսկ հետո գիշերում ենք այնտեղ:
‪#‎դուրսարիփողոց‬
‪#‎դեպիբարիկադներ‬
‪#‎ElectricYerevan‬

Նավակ Ճոճող՝ ֆեյսբուք