Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրացված քաղաքական ուժերից երկուսի՝ «Օրինաց երկիր» և «Առաքելություն» կուսակցությունների ընտրական ցուցակներից մեկական թեկնածուներ այսօր ինքնաբացարկ են հայտնել՝ դիմումներ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հետագա ընտրապայքարից հրաժարվել է ՕԵԿ ցուցակի 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՕԵԿ անդամ, «Բաղդասար>> ՍՊԸ-ի տնօրեն Վրույր Խաչատրյանը, իսկ «Առաքելություն»-ից՝ ցուցակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից , անկուսակցական Արա Պետրոսյանը:
Փաստինֆո