Ոստիկանության Մալաթիայի բաժնում 30-ամյա Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երեւանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան եւ երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է եւ բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի մոտից՝ նշված ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին եւ ներկայացրել քննչական բաժին:

Հեռախոսը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն: