«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության ապօրինությունները մարդու և հատկապես կանանց ու երեխաների իրավունքների ասպարեզում, միայն ստրկավաճառությամբ, դաժան պատժամիջոցներով, մահապատիժներով չեն սահմանափակվում: Իսլամականները սեռական ոտնձգության նոր միջոց են հորինել: Մասնավորապես, ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող ալ Բարակա շրջանի կրոնական վարչությունը մահմեդականների համար սուրբ համարվող «ռամադան» ամսվա ընթացքում սուրբ գրքի՝ «Ղուրանի» իմացության մրցույթ է հայտարարել:
«Ղուրանի» լավագույն 10 գիտակները կպարգևատրվեն ստրկուհիներով, իսկ հաղթողին կնվիրեն ռազմական գործողությունների ընթացքում գերևարված կնոջ:
Նման միջոցներով, փաստորեն, ԻՊ-ը հերթական անգամ վերահաստատում է իր հավատարմությունը վաղիսլամական ավանդույթներին, ինչպես նաև ընդգծում, որ չնայած միջազգային հանրության զայրույթին՝ անշեղորեն շարունակելու է նման գործելաոճը:
Արմեն Պետրոսյան՝ ֆեյսբուք