«Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակել իրենց կիսապաշտպաններին. Բաստիան Շվայնշտայգերը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Անխել դի Մարիան՝ մյունխենյան ակումբ:
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ այդպիսի փոխանակության դեպքում «Բավարիան» մի քանի տասնյակ միլիոն եվրո կվճարի անգլիական ակումբին, քանի որ դի Մարիայի տրանսֆերային գինը կազմում է 65 միլիոն եվրո, իսկ Շվայնշտայգերինը՝ 28 միլիոն:
Սակայն այս ամենը մոտ ապագայում չի լինի, քանի որ ֆուտբոլիստները չեն ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ իրենց ներկայիս ակումբներից: