Երկար, շատ երկար տևեց հանդիպումս ֆեյսբուքի և յութուբի երեկվա հերոսնեի НТВ հեռուստաալիքի նկարահանող խմբի հետ: Պատահականույթւոն էր իրենց հանդիպելը, բայց հաճելի:
Բավականին երկար զրուցեցինք, փորձելով հասկանալ երեկվա միջադեպը: Շատ բան այստեղ չեմ գրելու, բայց մի քանի բան կասեմ, քանի որ ինքս համոզվել եմ:
1. Օպերատորը չի ասել այն արտահայտությունը,Հայաստանի առանց Ռուսաստանի մեկ օր չգոյատևելու մասին, որը պատճառ դարձավ բուռն քննարկումների, արտահայտույթւոնը ասել է կողքին կանգնած մի երիտասարդ , ինչ նպատակով, դա թող մնա ասողի խղճին:
2. Աշխատանքից Անաստասիա Պակին որևէ մեկը չէր հեռացրել , ինքը ուղղակի հուզվել էր, քանի որ ուղիղ եթերում երևում էր ռուսական ԶԼՄներին վիրավորող պաստառներ և հետևից գոռում էին անպարկեշտ բառեր: Ինքն էլ վախեցավ որ այդքանի ցհետո իրեն կարող են գործից հանել:
3. Օպերատորին վերագրվող մյուս արտահայտությունը "Սպասիբօ, բ.., Երևան, իրոք նա ասել է, ու հիմա ահավոր փոշմանել ա, ուղղակի այդ պահին հնարավոր մանդրաժից բլթցրել ա: Մի քանի անգամ կրկնեց, որ ամաչում ա իրա արածից ու ներողություն ա խնդրում պահի տակ ասվածից: Ինչքան հասկացա տեսանյութերից ահավոր լարված իրավիճակ ա եղել, ու ցավոք սրտի հեռուստախմբին անընդհատ վիրավորական արտահայտույթւոններ են ասել:
Իսկ իրականում НТВ-ը ալիքը առաջին օրերից օբյեկտիվ տեղեկատվույթւոն է տվել Ոչ թալանին ակցիայի մասին, և շատ մանթո են, որ այլ ռուսական ԶԼՄ-ի երեսից իրենց հետ այսպիսի բան եղավ:
Ինձ համար, որպես քաղաքացի այս միջադեպը համարում եմ փակված ու սրտանց մաղթում եմ Անաստասիային ու Զաքիրին հաջողություն:
Իսկ մնացած ԶԼՄներին ցանկանում են աշխատել այնպես, որ հետո իրենց արածի երեսից իրենց կոլեգաները չտուժեն:
Չէ, Վիտալիկ ?
Տիգրան Քոչարյան՝ ֆեյսբուք