Թունիսի Սուսա քաղաքում երեկ հանրահայտ պանդոկի վրա են գրոհել մի խումբ ահաբեկիչներ։ Գրոհի պատճառով զոհվել է 37 մարդ և վիրավորվել 39 մարդ։
Լուրերը հաղորդում են, որ զոհվածների մեծամասնությունը եվրոպացի զբոսաշրջիկներ են, որոնք եկել են հանգստանալու Բրիտանիայից, Գերմանիայից։
Ըստ լուրերի նաև հաստատվել է, որ գրոհը իրականացրել են 3 զինյալ ահաբեկիչներ, որոնցից մէկը արդեն ձերբակալվել է։
Թունուսի կառավարությունը հրահանգել է փակել 80 մզկիթներ, որոնցում աշխուժացվում են մուսուլմանականների շարժումները։