Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են Գլենդելի և Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: