էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացված ավտոերթի շուրջ 120 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ։

Այս խնդիրը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ ցուցարարները փակել էին Մաշտոց–Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը։ Ոստիկանները նստել են մեքենաներ, կանգնացրել դրանք և վարորդներից պահանջել, որպեսզի գնան մոտակա ոստիկանական բաժանմունք` ճշտումներ կատարելու։ Այնտեղ նրանց մեքենաները առգրավվել են` ազդանշան տալու համար։ 

Այս հարցը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննարկեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։