Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներն ու քաղաքացիները, խաղերով ու պարերով, ոստիկաններին ջուր ու պոնչիկ առաջարկելով, կարողացան անել շատ ավելին, քան մեր ընդդիմադիրները՝ ԱԺ պատգամավորի մանդատ ունենալով: Բաղրամյանում չեն գոռում, Բաղրամյանում ժպտում են, իսկ ժպիտն արդեն հաղթանակի նշան է:

Հենց ժպիտի պատճառով էլ Ռուսաստանը գնում է զիջումների՝ Պերմյակովին հանձնեց, Հրաչյա Հարությունյանին հետ են վերադարձնում, աուդիտ են սկսում և այլն:

Այս ամենն ապացուցում է, որ մեզ մոտ մայդան կամ մեյդան չկա: Մենք չենք ուզում սպանել կամ սպանվել, մենք ժպտում ենք: Մենք ուժեղ ենք, մենք հաղթում ենք:

Սա միտինգ չէ, սա քաղաքային զբոսանք է, սա յուրահատուկ բողոքի ֆլեշմոբ է, սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենագեղեցիկ հաղթանակն է:

էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք