ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաննարարել է նոր սպորտային հեռուստաալիք ստեղծել՝ «НТВ-Плюс»-ի հենքի վրա:
Հանձնարարությունը պետք է կատարված լինի մինչև 2015թ. օգոստոսի 1-ը, հայտնում է eurosport-ը:
Պատասխանտուներ են նշանակվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Գազպրոմի» նախագահ Ալեկսեյ Միլլերը և «RTR»-ի նախագահ Օլեգ Դոբրոդեևը:
Սպորտային հեռուստաալիքի ստեղծման համար պետք է օգտագործվեն «НТВ-Плюс»-ի արտադրական - տեխնոլոգիական բազան և «Россия-2»-ի բաշխման ցանցը: Պուտինը հանձնարարել է նաև հստակեցնել հեռուստաալիքի ֆինանսավորման աղբյուրները՝ ներառելով ՄՕԿ-ի տրամդրած դրամական միջոցները: