Այսօր կյանքից հեռացավ մեր բոլորիս սիրելի «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:
Ծնվել է 1947-ին։
1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։
1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է:
1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը:
1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։
1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր:
1971-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դոցենտ է:
2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ:
2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի:
2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը:
2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս:
2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով:
51 շախմատային գրքերի հեղինակ է:
YerevanNews.am-ը ցավակցում է սիրելի հաղորդավարի հարազատներին ու մտերիմներին: