Աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերին.
ժողովուրդ, Հայաստան եկեք, Հայաստան վերադարձեք: Սա աշխարհի ամենալավ երկիրն է, սա հրաշք երկիր է, որը նման ջահելություն ունի: Եկեք, կանգնեք մեր ջահելության կողքին և ստեղծեք հզոր ու հարուստ Հայաստան:

Բոլոր նախադրյալները կան:
Շատ շուտով, հավատացեք, ընդամենը մեկ ամիս հետո, կազգայնացվի ՀԷԿ-ը, դրան կհաջորդեն Ատոմակայանն ու Հրազդանի ՋԷԿ-ը...

Եկեք, օգնեք մեր ջահելներին, նրանք այսօրվանից ձևավորեցին ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իրենց հանրապետությունը, որը բոլոր հայերինն է լինելու:

Նրանք նաև շատ թալանչիներից կվերցնեն թալանածը: Ես հավատում եմ այդ ուժին: Ես հավատում եմ մեր երիտասարդությանը:
Գլուխս եմ խոնարհում...

Երջանի՜կ եմ այսօր...

Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք