Հասկանալովմ հանդերձ` որ իրավունք ունեք չընդունելու ցանկությունս` դիմում եմ ակցիայի նախաձեռնող խմբին.
Այն, որ շարժումը նախագահի հայտարարություն-կոչից հետո շարունակելը բացատրելի է` միանշանակ:
Բայց շարունակել ցույցը նույն տրամաբանությամբ, հիմա արդեն իսկապես փակուղային է: Նույնիսկ եթե հիմա բավարարվի Ձեր պահանջը և սակագինը նվազեցվի, նախագահի հայտարարությունից հետո դա ավելի վատ հետևանք է ունենալու: Դատեք սթափ:
Լավագույն տարբերակը բանակցությունն է. այդ հայտարարության մեջ կային շատ հեռանկարային, բայց և շատ վտանգավոր, անհասկանալի ու լղոզված շեշտադրումներ: Անհրաժեշտ է հստակեցնել այդ ամենը ու պայմաններ առաջադրելու ճանապարհով լուծել խնդիրը:
Այս պահից սկսած` իրավիճակը կարող է զարգանալ բոլորովին էլ ոչ ձեր պատկերացրած սցենարով: Իրավիճակը կարող է դուրս գալ ձեր վերահսկողությունից ու դրանում շահագրգռված են լինելու ինչպես ոստիկանությունը` ցույցը ցրելու հիմքեր ստեղծելու համար, այնպես էլ Հայաստանում ներքին իրավիճակը այս պահին ապակայունացնելու մեջ շահագրգռված, ակցիայի մեջ այսօր բավականին ակտիվ գործող տարրերը: Այսօրվանից գործում է նոր տրամաբանություն, ձեզանից առավելագույն ճկունություն և ողջախոհություն է պահանջվում: Ձեզ վրա հսկայական պատասխանատվություն է ընկնում: Եթե խնդիրը էլ. էներգիայի սակագնի իջեցումն է. օգտագործեք շարժման ուժը` իրատեսական քայլերով իշխանութանը այդ ոլորտում համակարգային փոփոխությունների դրեդու` հրապարակայնորեն: Չդարձնեք ազգային այս վերազարթոնքը գործիք ոչ մայդանականների ու ոչ էլ պուտինամոլների ձեռքին:
Դուք ունեք ամենակարևորը. ցանկացած պահի մոբիլիզացվելու ներուժը: Սա ամենամեծ զենքն է, որ կարելիէ կիրառել միշտ:
Գուրգեն Դարբինյան` ֆեյսբուք