Եթե ժողովորդը չընդունի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը վերականգնելու առաջարկը, մենք կվերականգնենք հասարակական կարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա մի քանի անգամ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին, ակտիվիստներին եւ լրագրողներին՝ ասելով, որ Ս. Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո իրադրություն է փոխվել, ուստի այլեւս իրավունք չունեն Բաղրամյան պողոտան փակ պահելու: Օսիպյանը հորդորել է ցույցը շարունակել Ազատության հրապարակում կամ այլ վայրում:

«Հորդորում ենք վերադառնալ կամ Ազատության հրապարակ, կամ էլ ընտրել այնպիսի մի վայր, որը չի խանգարի ազատ տեղաշարժը: Հորդորում եմ ստեղծել նաև խումբ հետագայում նախագահի առաջարկով անցկացվող աուդիտին մասնակցելու եւ նախագահի հետ հանդիպելու, քննարկելու համար:

Ոստիկանությունը հորդորում է բոլորին՝ դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները՝ հատկապես 23:00-ից հետո, երբ որ խախտվում է լռության ժամը»: