Հունիսի 28-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղին հարակից Հախումի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ջրասուզակները ջրից դուրս են բերել Վարագավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1994 թ. ծնված Հ. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: