Մի բան էլ ասեմ ու ֆսյո:
Այն մարդիք, որոնք կոչում են Ոչ Թալանին շարժման երեխաներին դավաճան, երևի մոռացել են, որ հենց այդ երեխաներն են արդեն իսկ տարել մի քանի քաղացիական հաղթանակ: Մոռացել են տրանսպորտի թանկացումը, որը նրանք կանխեցին: Մոռացել են կենսաթոշակային ռեֆորմը:
Այս մի շաբաթը նրանք էին, որ հազարավոր մարդիք էին բերում Բաղրամյան: Նրանք էին, ում մասին հիացած խոսում էր ամբողջ հայությունը և զարմանում արտասահմանցիները: Նրանք էին, ում անվանում էին Մեր Ապագա Առաջնորդներ:
Այս պայքարը նրանց պայքարն է և նրանց հաղթանակը, որը իրենք և մենք արդեն իսկ տարել ենք: Նրանց պետք է ոչ թե քլնգել, այլ գովերգել և թևեր տալ:
Պետք է լինել նրանց կողքին և օգնել նրանց հասցնել գործը վերջնական արդյունքին, նույնիսկ եթե դուք համաձայն չեք երեկվա իրենց որոշման հետ լքել Բաղրամյան պողոտան: Իրենք կարող են նաև սխալվել, ինչպես և դուք:
Միայն թե պետք չե խլել իրենցից այդ հաղթանակը և արդար շարժումը:
Եկեք Օպերա, եղեք նրանց կողքին:
Արեն Ափիկյան՝ ֆեյսբուք