Որոշել էի ձեն չհանեի, առանց էտ էլ բոլորն իրենց հոգու պարտքն են համարել ակտիվ մեկնաբանել երեկվա դեպքերն ու "դավաճանությունը".... բայց դե մի բան էլ ես ասեմ:
Ոչ մեկ իրավունք չունի Բաղրամյանում մնացած ժողովրդին մեղադրի կամ վիրավորի, քանի որ իրենց մեջ իրոք կային շատ մարդիկ, ովքեր պայքարի հենց առաջին օրվանից էին էնտեղ, ովքեր սելֆի անելու կամ իրենց ցույց տալու համար չէին եկել, ովքեր ուզում էին ինչ-որ բան փոխվի էս երկրում......ու հնարավորա քաղաքական թեմաներով էտտեղ առաջին անգամ հայտնված ուժերի դեմ՝ իրենք գերակշռող էին....... բաաաայց դա չի նշանակում, որ էտտեղ եղածներն ու առավել ևս չեղածները, ու էս սաղ անքուն օրերի ընթացքում ոչ մի օր էնտեղ չմնացածներից որևէ մեկը, մի մազի չափ իրավունք ունի մեղադրի ու վիրավորի էն մարդկանց, ովքեր Բաղրամյանը լքեցին ու ոչ թե տներով, այլ ուղղակի տեղափոխվեցին Ազատության հրապարակ՝ հետագա անկանխատեսելի ահավոր զարգացումները կանխելու համար... ու ինչի շնորհիվ էսօր Բաղրամյանը խաղաղ արթնացավ:

ու հա՛, հենց իրենց շնորհիվ...դե մտածեք....... ինչի ոստիկանությունը ցրելու քայլեր չձեռնարկեց, երբ որ ինքը 100 տոկոսով ուներ էտ հնարավորությունը՝ թե տեխնիկապես պատրաստվածության առումով, թե օրենսդրությամբ սահմանված կարգով: որովհետև շարժման կազմակերպիչները Ազատության հրապարակում էին.... ցրել ցույցը, գործադրել բռնի ուժ ու փաստացի չվնասել շարժման կազմակերպիչներին՝ մեղմ ասած ձեռ չէր տա իրենց::::: Վաղինակը իրեն ահավոր վատ էր զգում, որովհետև շատ-շատերը չհասկացան, թե դա ինչի համար արվեց ու սկսեցին անհիմն վարկաբեկել "Ոչ թալանին" նախաձեռնության անդամներին... ու ոչինչ թող չհասկանան.... կարևորը իրենք մաքուր են ու հոգով հանգիստ... միակ մտահոգիչ բանը՝ անհասկացվածությունն էր շատ-շատերի կողմից: մի հատ ֆիլմ կար, դժվարանում եմ հիշել անունը, բայց էս ամենը էտ ֆիլմից մի տեսարանա հիշեցնում:

մայրը ամեն օր իր 10 տարեկան տղային հեծանիվով ուղղարկում էր դպրոց: միշտ ուտելու բան էր տալիս, համբուրում իրեն ու ճանապարհում,,, մի օր իմանումա, որ իրենց թաղամասում վտանգավոր մարդասպաններ են հայտնվել, որոնք ժամանակին ուզեցել են իրեն ոչնչացնեն: ու քանի որ վիճակը շատ վտանգավոր էր, չէր ուզում իր տղան մենակ գնար դպրոց, ասումա՝ սրանից հետո ես քեզ կտանեմ, բայց քանի որ երեխեն չի հասկանում ինչա կատարվում ու շատ էր ուզում հեծանիվ քշեր ու մենակով գնար, կոնֆլիկտա լինում ծնողի ու երեխու մեջ, մայրն էլ որոշումա գիշերը թաքուն քանդի հեծանիվը,,, առավոտ տղեն տեսնումա որ հեծանիվը քշելու ենթակա չի, լացումա գոռգռում մոր վրա, սկսում մեղադրել իրեն, բայց դե ի վերջո երկուսով են գնում դպրոց... չնայած նրան որ շաբաթներ շարունակ երեխեն նեղացած էր մորից, ամեն դեպքում ոչ մեկ չկարողացավ էտ ընթացքում իրեն վնասի................... մի խոսքով, մտածեք էս մասին՝ մեղադրելուց առաջ...ովա Վաղինակը, ու ովքեր են քաղաքականացնելու հեղինակները՝ դժվար չի հասկանալ, եթե շատ մեծ ցանկություն լինի... էն որ շատ թաքուն ու բացահայտ ուժեր փորձեցին ու փորձում են քաղաքական հողի վրա տեղափոխել էս ամենը՝ դա ակնհայտա, ու մենակ դեբիլը չի հասկանա:::: իսկ եթե չեմ սխալվում, մեր պայքարը ի սկզբանե քաղաքան բնույթ չէր կրում, պայքարն ուրիշ բանի համար էր: եթե չեմ սխալվում բոլորը միահամուռ վանկարկում էին, որ էս մայդան չի ու չի լինելու.... իսկ հիմա խորացեք, թե ինչ կլիներ եթե կազմակերպիչները չլքեին Բաղրամյանը................

ես գրում եմ սա էն մարդկանց համար, ովքեր դեռ էսքանը չհասկանալով են գնում Բաղրամյան:::: էսօր կարդում եմ ինձ ծանոթ հանրապետական երեխեքի գրառումները, ովքեր պայքարի ոչ մի օր էնտեղ չեմ եղել, (ամեն դեպքում 5 գիշեր էնտեղ եմ լուսացրել ու իրենց չեմ տեսել): ասեմ ավելին՝ ես էս ընթացքում ակտիվ հետևել եմ իրենց ֆեյսբուքյան գրառումներին ու իրենք միմիայն տարածում էին էն լուրերն ու կատարում էին գրառումներ, որը միմիայն վերաբերում էր օրինակ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի կամ ասենք Աշոտյանի հայտարարություններին, կողմ էին միմիայն իրենց դիրքորոշմանը:::::: իսկ երեկ իրենք եկել էին Բաղրամյան (թե ինչի՝ դժվար չի հասկանալ) իրենք չեն ալարել նաև գնացել են Ազատության հրապարակ ու փորձում էն իբր թե համեմատություն տանել ու բնականաբար մեղադրել ու ցեխ շպրտել պայքարի էն ադեկվատ մասսայի վրա, որ Ազատության հրապարակումա: Ինձ ուղղակի սպանեց մի քանի գրառումների շարք, որոնց չեմ կարա չանդրադառնամ: "Վաղինակ, դու վաղկոտ էս, իսկական պայքարողը գնումա մինչև վերջ, եկեք Բաղրամյան":::

(վստահ եմ, որ այդ գրառումն արվելը տնից) այ ջահել, եթե էս երկրում Վաղինակի նման 10 հատ վաղկոտ լիներ՝ էս երկիրը հիմա կարգին երկիր կլիներ: Վաղկոտա, որովհետև չուզեց արյուն թափվի? որ գնաց Ազատության հրապարակ, որովհետև չուզեց քաղաքականացնել ի սկզբանե խաղաղ ցույցը? ինչը արդեն շաաաատ սիրուն ձևով արվուն էր որոշ ուժերի կողմից..... ես 100 հազար տոկոս վստահ եմ, եթե հանկարծ բռնություն կիրառվեր Բաղրամյանում, Վաղինակն ու իր հետ Ազատության հրապարակ տեղափոխված մարդիկ՝ վազելով կգային Բաղրամյան: Չէին փախնի տներով,,,, իսկ նման գրառումներ անողներն ու իրենց նման մտածող բոլոր-բոլոր մարդիկ, որոնց 99 տոկոսը դա անումա տնից՝ հարմարավետ տեղավորված, էկրանի առաջ օնլայն կնայեին ու կմեկնաբանեին՝ "ամենակարևոր պահին Վաղինակը լքեց ժողովրդին, իսկ հիմա իրեն հերոսի տեղա դրել հետա եկել......." (իհարկե էս ամենը լատինատառ caps lock-ով): Հասկացեք վերջապես, Օպերա տեղափոխվելը պարզապես պայքարի ադեկվատ ու անարյուն շարունակությունն էր իրենից ենթադրում:::::

Դավաճանները գնում են տուն և ոչ թե իրենց սկսած պայքարը շարունակում այլ ձևաչափով:

Ամեն դեպքում մենք, որ կողմ ենք Ազատության հրապարակ տեղափոխվելուն՝ չենք համարձակվել մեղադրել Բաղրամյանում մնացածներին, այլ ընդհակառակը՝ իրենց իսկ անվտանգության համար փորձել ենք ամեն հնարավոր կերպով զգուշացնել , որ գնան Ազատության հրապարակ:::::........ ու եթե եղել են բացասական մեկնաբանություններ, դա վերաբերվելա բացառապես էն մարդանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին էս ամենը քաղաքականացնելու համար.......

Կյանքումս երբեք սենց բան չեմ գրել, բայց խնդրում եմ թող ինձ իրենց ընկերների ցանկից ՋՆՋԵՆ բոլոր էն մարդիկ, ովքեր Վաղինակին ու իր հետ ազատության հարապարկ տեղափոխված մարդկանց համարում են ԴԱՎԱՃԱՆ: ու եթե նույնիսկ դա կլինի իմ բարեկամը, ընկերը, քույրը, եղբայրը՝ կապ չունի, ջնջեք ինձ: ես ծայրահեղական չեմ, բայց չտրամաբանող ու սադրիչ ուղեղներ չեմ ուզում տեսնեմ իմ ընկերների մեջ:

Սա իմ ԿԱՐԾԻՔՆԱ ՈՒ ԻՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ էս հարցի վերաբերյալ: ու չնայած լիքը ասելու բան կա, բայց էսքանով կսահմանափակվեմ: ու հա, ես էլ եմ դավաճան, ու հպարտ եմ որ իմ դավաճանությունը նման կերպ եմ արտահայտում: մեկնաբանություններ թողնելուց առաջ էլ՝ հիշեք որ ես ընդունում եմ իմ "դավաճանություն" ::: էնպես որ զսպվածություն դրսևորեք ու ՀԱՐԳԵՔ իմ տեսակետը: ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ ու այլ քաղաքական ակտիվիստներին առանձնահատուկ կերպով եմ խնդրում՝ ինձ չմեկնաբանե՛լ: Ձեր հետ ամեն ինչ պարզա....

Անի Խամոյան՝ ֆեյսբուք