Հունիսի 28-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում գտնվող ծառի մի հատվածը քամուց պոկվել և ընկել է հարակից կրպակի տանիքի և էլ. լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են ծառի վտանգավոր հատվածները և տեղափոխել անվտանգ տարածք:
Դեպքի մասին տեղեկացվել է «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետի տեղակալը: