Մի շարք մահմեդական կանայք արշավ են սկսել ի պատասխան Femen ակտիվիստների, որոնք բողոքի ակցիա են անցկացնում մզկիթների և տարբեր երկրներում գտնվող Թունիսի դեսպանատների դիմաց: Այս մասին նշում է Al jazeera գործակալությունը:
«Մուսլիմա(կին մահմեդական) հպարտության օրը» կազմակերպվել էր ի պատասխան ուկրաինական Femen կազմակերպության կողմից հայտարարած «մերկ ջիհադ օր» արշավին, որը նվիրված էր ի պաշտպանություն թունիսյան ակտիվիստուհի Ամինա Թաիլերին:
Հանրահավաքի կազմակերպիչ Սոֆիա Ահմեդը Facebook սոցցանցում գրել է «Մուսլիմա(կին մահմեդականները) հպարտ են, որ մահմեդական են: Եկեք ցույց տանք, որ մենք դեմ ենք Femen շարժմանը, քանի որ նրանք օգտագործում են մահմեդական կանանց Արևմտյան իմպերիալիզմ հաստատելու համար»:
Օգտագործելով սոցիալական ցանցը, որոշ մահմեդական կանայք տեղադրել էին իրենց նկարները պաստառներով «Մերկությունը չի ազատում ինձ և ես կարիք չունեմ փրկության»,«Femen շարժման մասնակիցները չեն կարող ինձ ասել, թե ես ինչ կարող եմ կամ չեմ կարող կրել»:
Հիշեցնենք, որ Femen շարժումը ցույցեր էին կազմակերպել հինգշաբթի օրը ի պաշտպանություն Թայլերի, որը մեծ աղմուկ էր առաջացրել անցած ամիս, երբ տեղադրել էր իր մերկ լուսանկարները «իմ մարմինը պատկանում է ինձ» բառերով:
Թայլերի կողմնակիցները վախենում են, որ վերջինիս կարող է ենթարկվել քրեական հետաքննության:
«Մերկ ջիհադի օրը» տեղի է ունեցել Բեռլինում, Փարիզում և Կիևում:
«Մենք մերկ ենք, մենք ազատ ենք: Դա մեր մարմինն է, մեր իրավունքը և ոչ մեկ չի կարող օգտագործել կրոնը կամ այլ սուրբ բաներ կանանց վրա ճնշում գործադրելու համար»,- նշել է շարժման մասնակից Ալեքսանդրա Շեվչենկոն Բեռլինի մզկիթի դիմաց փոքր հանրահավաքի ժամանակ:
Փաիզում շուրջ երկու տասնյակ ֆեմինիսուհիներ, որոնց մարմնի վրա գրված է եղել « Ոչ իսլամիստներին» «Ոչ շարիաթին», փորձել են մոտենալ Թունիսի դեսպանատանը, սակայն ձերբակալվել են ոստիկանության կողմից: