Զարմանում եմ մեր Ոստիկանության ու ԱԱԾ-ի վրա: ԱԱԾ-ն ընդհանրապես ձեն չի հանում, Ոստիկանությունն էլ բարձրախոսներով ու սոցիալական ցանցերով ասում է, որ տարբեր սադրիչներ կան՝ այդ թվում նաև արտասահմանյան, ասում ա բենզինով շշեր ու պայթուցիկներ կան, ասում է ցույցը հարամած բոլորիս հայտնի կերպարները ակտիվորեն արտասահմանի հետ կապ են պահում...
Էհ հո ասելով չի: Ես էլ գիտեմ, որ այդ ամենը այս կամ այն չափով կա, բայց ես ոչ ոստիկանություն եմ, ոչ էլ ԱԱԾ-ը: Եթե տեսնում եք ինչ որ արտասահմանցի ա, որը վերջին մի քանի տարիներին տարբեր երկրներում ա գունավոր հեղափոխությունների մասնակցել, հիմա էլ եկել ա ստեղ ու ասենք ոստիկանական զորքին սեքսի առաջարկ ա անում՝ հանեք ու ռադ արեք դրան երկրից, որովհետև պարզից էլ պարզ ա, որ դա սադրիչ ա:
Եթե ասում եք, որ հեռախոսազանգեր են արվում դուրս ու դեսպանատներ, բա ԱԱԾ-ն էլ ինչի համար ա? Բերեք գաղտնալսեք էդ խոսակցությունները, հրապարակայնացրեք, կամ էլ բերման ենթարկեք, որովհետև եթե ինչ որ ուժ, կամ անհատ Հայաստանում անկարգություններ հրահրում ա դրսի ցուցումներով, դրա մեջ արդեն պետական դավաճանության տարրեր կան:
Ցույցը ուժով ցրել ամենևին պետք չէ, պետք է ուղղակի ժողովրդին ցույց տալ, թե ինչ ստոր սրիկաներ երեկ ուզուրպացրեցին տրիբունը ու ինչպես են իրենց հիմա ժողովրևդական դժֆգոհության ալիքը փորձում օգտագործել իրենց շահերի համար, որոնք ամեն ինչ են, բացի ազգային ու պետական շահ լինելուց:
Արմեն Հովսեփյան՝ ֆեյսբուք