Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 

Մինչ Քննչական կոմիտեի պաշտոնապես հայտարարելը՝ Օսիպյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ այդ ամենը եղի է ունեցել օրենքի շրջանակներից դուրս....

Զարմանալի է ... այսքան բացահայտ ատելությունը երիտասարդների հանդեպ՝ սարսափեցնում է... բացահայտ առիթի են ման գալիս, որ մի տարբերակով պատժեն, պատասխանատվության ենթարկեն:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցիչ Ա.Կարապետյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։ 

Հարգելի անձնակազմ, գործ հարուցելիս բավականին ակտիվ եք, պահ անգամ չեք կորցնում... Իսկ որտեղ եք՞ մնացած օրերին, երբ աղբամաններն աղբով լի են ու անփույտ վիճակում: Ձեր նույն ներկայացուցիչները երբևէ չե՞ն նկատում աղբով լի փողոցները:

Անդրադառնալով Օսիպյանին՝ ասեմ, որ վերջինս դեռ «բարկացած է», նույն աղբի հետ կապված: Խնդիրը նրանում է, որ օրեր առաջ երեխաներ են բարձրացել աղբատար մեքենաների վրա, իսկ բարկացած Օսիպյանը որոշել է, որ հենց ցուցարարներն էլ կթափեն աղբը, իսկ նույն «Սանիտեկ» խռովել ու հեռացել է: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձ էինք կատարել այն փաստին, որ Բաղրամյան փողոցը լի է աղբի կույտով, Քաղաքապետարանն ու Sanitek-ը ոչ մի կերպ չեն աջակցում ցուցարարներին: Սա հակաժողովրդական ևս մեկ քայլ էր պետության կողմից: Սակայն , բարեբախտաբար, թեկուզ բավականին ուշ, բայց եկան և տարահանեցին աղբը:

Անուշ Զոհրաբյան