«Հրապարակ» թերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության «արարողությանը», երթին:

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրը, նշելով. «Այդ հարցը չի քննարկվել մեզանում և հետևաբար որևէ տեղեկություն չի կարող լինել»:

Այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, Տիգրան Ուրիխանյանը շտապեց կրկնել. «Այդ հարցն էլ դեռ չի քննարկվել»: