Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնում է այն, ինչ տեղի ունեցավ 2008թ Ազատության հրապարակում:

«Երբ հռչակեցին իրենց հաղթող և սկսեցին նշանակել նախարարներ»,-իր խոսքում ասաց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը հետընտրական զարգացումների երեք սցենար է գտել, որոնցից առաջինի դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և շարունակում է պայքարը:

Ըստ երկրորդ սցենարի, Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչում է ընտրությունների արդյունքները և իրեն հռչակում է ընդդիմադիր:

Արթուր Բաղդասարյանի երրորդ սցենարով Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցում է իշխանությունների հետ, որից հետո նրան տրվում է վերահսկողական դեր: