Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն այս ամառ չի փոխի իր ներկայիս ակումբը:
Bild-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «Բորուսիայում» և առաջիկայում դորտմունդցիների հետ նվազագույնը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը:
Ակումբի հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, թե Գյունդողանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»՝ փոխարինելու Չավիին:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Գյունդողանը Գերմանիայի առաջնությունում 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: