«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ինչ-ինչ հիմնավորումներով իշխանական որոշ լրատվամիջոցների, խոսքը հիմնականում հեռուստաընկերությունների մասին է, ամեն ամիս կլորիկ գումար է վճարում, որպեսզի այդ ԶԼՄ-ներն իրեն բարի աչքով նայեն և իրենց լրահոսում մշտական տեղ հատկացնեն:

Արդյունքում, հեռուստաընկերությունները Սերգո Կարապետյանի ամեն քայլափոխը, անգամ շունչ քաշելու պահը հետևողական լուսաբանում են: Մեր տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարարը լրագրողներից խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել իր մարզային այցելությունների վրա:

Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ Սերգո Կարապետյանն իրեն չխնայելով՝ ողջ օրը մարզերով է շրջում,բայց իրականում նա ընդամենը շոումենի կարգավիճակում է հայտնվել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: