Ուզում էի էլ ոչինչ չգրեի, բայց կպայթեմ: Ցավում եմ, որ շատերն իրենց կոտրված են զգում ու սիրտները Բաղրամյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում թողած գնացին տուն: Մինչդեռ իրականում հենց արդարներն են հաղթել ու հիմա շատ ուրախ եմ, որ 8-9 օրերին ամեն գիշեր հանդիպածս մարդկանց` մտավորականներին, լրագրողներին, հոգեւորականներին, դերասաններին, շոուբիզնեսյան դեմքերին, քաղաքական, բայց սրտացավ գործիչներին այսօր չտեսա փողոցներում գիշերվա 01:00-ից հետո:
Շնորհակալ եմ ամենքիդ, որ ժողովրդի կողքին էիք այն պահին, երբ պայքարն արդար էր թվում ու այսօր չկաք, երբ ամեն ինչ պղտորվել է ու թացն ու չորը խառնվել:
Իրականում սա կրկնակի հաղթանակ էր, քանի որ պայքար կար, հաղթանակ կար, ու այդ հաղթանակը տուն բերեցիք, ոչ թե փողոցներում տշմշելով հարամեցիք:
Աստված թող բոլորին ուժ ու եռանդ տա եւ բռունցքվենք միայն այն ժամանակ, երբ հանուն մի գաղափարի շուրջ ենք համախմբվում, ոչ թե ընդդեմ այս կամ այն խմբերի:
Սարաֆյան Հրանտ՝ ֆեյսբուք