Հոսանքի թանկացման դիմաց կառավարությունը կվճարի ոչ բյուջեից: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Նշենք, որ նախագահը օրերս հայտարարել էր. «Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:

Տեսանյութը՝ 1in.am-ի