43 ամյա բրիտանացի Ֆիլիպ Օսենթոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել` մեկ ձեռքով պահելով 51 բաժակ: Այս մասին հաղորդում է mirfactov գործակալությունը:
Գինու բրիտանացի խորհրդատուն, որը այժմ աշխատում է Պեկինում, պատմել է, որ նա իր արվեստը սովորել է Լոնդոնում Ritz և Savoy ռեստորաններում աշխատելիս: Առաջին փորձի ժամանակ Փիլիպին հաջողվել է ձախ ձեռքով պահել 45 բաժակ, սակայն երկրորդ փրձի ժամանակ նրան հաջողվել է բաժակների թիվը հասցնել 51-ի: Նախկին ռեկորդը սահմանվել էր 2007 թվականին Բրյուսելի ռեստորաններից մեկում աշխատող ֆիլիպինցու կողմից, որին հաջողվել էր մեկ
ձեռքով պահել 39 բաժակ:
Բրիտանացին մեկ ձեռքով պահել է 51 բաժակ (Photo)
