Ծնվում ենք ակամա, ապրում` զարմացած, մեռնում` կարոտով...
Արմեն Հովհաննիսյանին բոլորն են հիշում, վստահ եմ.... Եվ նա, ինչպես բոլոր հերոսները, կապրի ոչ միայն մեր սերունդների հիշողության մեջ, այլ անմահացած հայի գենի հիշողության մեջ... Փառք քեզ, Արմե՛ն...
Արմեն Լևոնի Հովհաննիսյան (1994, հունիսի 30 – 2014, հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր։ Ծառայում էր թիվ 49971 զորամասում, ջոկի հրամանատար էր:
Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր։ Ընտանիքն ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցում։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։
Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր։ Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։