«Մենք ներկայացրել ենք մրցունակ թիմ։ Քաղաքապետի մրցունակ թեկնածու, հանձինս՝  Արմեն Երիցյանի»,­ այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ ցուցակից և հավելեց, որ հիմնական մրցակցությունը լինելու է Արմեն Երիցյանի և Տարոն  Մարգարյանի միջև:

Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ Հայաստանում ձևավորվել է առողջ քաղաքական մթնոլորտ և բոլոր քաղաքական ուժերն էլ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին.«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու համար: Սա անձերի ընտրություն է, ոչ  թե քաղաքական»,­ առանձնացրեց Բաղդասարյանն ու անդրադառնալով ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, ով գլխավորում է ՕԵԿ ցուցակն, ասաց, որ  վերջինս լավ վարչարար, կազմակերպիչ է, ով շարքայինից հասել է գներելի կոչման։

YerevanNews.am-ի այն հարցին, թե կարող եք թվարկել երեք ոլորտ որտեղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թերացել է, ասաց, որ ինքը կարող է 10-ն ասել, սակայն դրա մասին ավելի հանգամանալից կխոսի իրենց թեկնածուն վաղվանից , երբ մեկնարկի քարոզարշավը:

«Սա անձերի ընտրություն է և մենք չենք դիտարկում սա, որպես քաղաքական ընտրություն»,­ ասաց Արթուր Բաղդասարյանն ի պատասխան YerevanNews.am-ի այն հարցին, թե ընտրությունների ժամանակ սովորաբար մրցակցությունը լինում է ընդդիմության և իշխանության թեկնածունրեի միջև, այդ ինպե՞ս եղավ, որ այս անգամ իշխանության երկու ներկայացուցիչների միջև է լինելու: Արթուր Բաղդասարյանը շարունակելով ասաց, որ Տարոն Մարգարյանի լավ աշխատանքը բոլորն են տեսնում, բայց ՕԵԿ­ի կարգախոսով՝ իրենք անելու են ավելին: