«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ ակնհայտ անձի երկվություն է: Պարզվում է՝ Զախարյանը ևս դեմ է էլէներգիայի սակագնի բարձրացմանը:
Իսկ թե ինչու նա այդ մասին չի հայտարարում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետևյալ կերպ է պատճառաբանել. «Դուք կարող եք ասել, որ ես դեմ եմ թանկացմանը, չեղարկե՞ք: Իսկ ես չեմ կարող ասել՝ դեմ եմ թանկացմանը, չեղարկե՞ք որոշումը: Որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես կառավարություն, որպես իշխանություն: Դա համակարգի կայուն պահպանումն է, անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարումն է, հուսալի մատակարարումն է, զարգացումն է ամբողջ համակարգի, և այլ խնդիրների պատասխանը մենք` Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք»:
Այսինքն՝ նախարար Զախարյանը չի կարող դեմ արտահայտվել Էլէներգիայի թանկացմանը, բայց նրա միջի Հայաստանի բնակիչը դեմ է: Ու քանի որ անհայտ շահեր սպասարկող նախարար Զախարյանը ՀՀ քաղաքացի Զախարյանին ճնշել է, ուստի վերջինս չի կարողանում իր կարծիքն արտահայտել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: