«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջին շրջանում մշտապես հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել` բացառությամբ Հանրային հեռուստաընկերության լրագրողների: Կարապետյանն այնքան արագությամբ է անհետանում լրագրողների տեսադաշտից, որպեսզի կարողանա վայրկյան առաջ խուսափել իր համար անցանկալի հարցեր լսելուց ու դրանց պատասխանելուց: Սերգո Կարապետյանն արդեն չորսուկես տարի է, ինչ զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, բայց թերևս այդպես էլ չի ընկալել, որ ինքը պետական պաշտոնյա է և պարտավոր է պատասխանել լրագրողների հարցերին, անկախ այն բանից՝ դրանք իր սրտով են, թե ոչ:

Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը մի պաշտոն է զբաղեցնում, որն իր էությամբ հանրային է և հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում: Նա պարտավոր է հասարակությանը հուզող հարցերին հստակ պատասխաններ տալ: Ծիրանների ֆոնին սելֆիներ անելը դեռ աշխատանք չէ: Ի դեպ, Կառավարությունում ևս Կարապետյանի ինքնաքարոզչությունը ծիծաղի առարկա է դարձել:

Գործընկերները միմյանց դիմելիս մեջբերում են նախարար Կարապետյանի խոսքերը. «Գելաս պակուշայ, ծիրան՝ պասմատրի»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: