«Եվ ասաց ոստիկանապետը անկողնուն գամված ծերուկին` «վեր կաց ու քայլիր»: Եվ ծերուկը ապշեց այդ խոսքերից, վեր կացավ և հիրավի քայլեց: Եվ մարդիկ ապշեցին այս հրաշագործության վրա: Եվ ծերուկն ասաց «բայց ես ուղղակի հանգստանում էի»: Բայց ոստիկանապետը չէր հանձնվում` «քայլիր, հոգիս, դու ինչ ես հասկանում ինչ էիր անում»»:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերգեյ Սարգսյանը: Ներկայացնենք ևս մեկ գրառում:

«Օրվա լուր` վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանապետը ակտիվիստների աչքի առաջ մի քանի կուժ ջուրը վերածեց գինու»: