Պատկերացնո՞ւմ եք, մեկ օր նստել ջրի տակ և ձկների հետ ճաշել։ Այժմ ձեր ցանկությունը իրականացել է։

Մալդիվյան կղզիներում ստորջրյա ռեստորան է բացվել, հենց ջրի հատակում։ Ռեստորանը կոչվում է «Ithaa», որ նշանակում է «մարգարիտ»։

Այս միտքը հղացել է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում: Ռեստորանը «ջրի տակ տեղադրելու» համար ծախսվել է 5 մլն դոլար։

Ռեստորանում կարող է տեղավորվել 14 հոգի։ Դրա բարձրությունը կազմել է 9 մետր, իսկ լայնությունը՝ 5։

Յուրաքանչյուր մարդ այստեղ ճաշելու համար կծախսի միջինում 150-250 ԱՄՆ դոլար։