ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ - փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: