Մոսկվայի «Սպարտակը» չի երկարաձգել Ժոաո Կարլոսի և Կիմ Չելստրյոմի հետ ավարտված պայմանագրերը:
Երկու ֆուտբոլիստներն էլ կշարունակեն իրենց կարիերան այլ ակումբներում:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ ասվում է. ««Սպարտակը» շնորհակալություն է հայտնում Ժոաո Կարլոսին և Կիմ Չելստրյոմին՝ թիմում անցկացրած ժամանակի համար և մաղթում նրանց հաջողություն հետագա կարիերայում»:
Հավելենք, որ Չելստրյոմն իր կարիերան մոսկովյան ակումբում սկսել էր 2012 թվականին: Այս ընթացքում նա մասնակցել է 67 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:
Իսկ Կարլոսը «Սպարտակի» ֆուտբոլիստն էր 2013 թվականի օգոստոսից, հասցրել է մասնակցել 32 հանդիպման և հեղինակել 1 գոլ: