Վերջերս համացանցում լուրեր էին տարածվել, թե «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լուրջ կերպով հետաքրքրված է Բասիան Շվայնշտայգերով:
Սակայն The Guardian-ի գերմանացի լրագրող Ռաֆայել Հենիգշտայնը պնդում է, որ ակումբը Թոմաս Մյուլերի տրանսֆերի շուրջ է բանակցություններ վարում «Բավարիայի» հետ:
««Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը Շվայնշտայգերի նկատմամբ, միայն ուշադրություն շեղելու միջոց է: Իրականում «կարմիր սատանաներն» ահռելի ջանքեր են գործադրում՝ Թոմաս Մյուլերին ձեռք բերելու համար:
Պետք է նշեմ, որ «Բավարիայի» ծարագրերի մեջ Մյուլերի տրանսֆերի վաճառքը չի մտնում: Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը պարզապես հսկայական է»,- իր թվիթերյան էջում գրել է Հենիգշտայնը: