Մերձավոր Արևելքում վերջին օրերին բոլորը հաշվում են Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի տարած հաղթանակները, մինչդեռ ամբողջ տարածաշրջանում սեփական ռազմական կարողությունների հաջող դրսևորման ակնառու օրինակներ են ցուցադրում նաև Իրանի կողմից հովանավորվող գրեթե բոլոր ուժերը:
Սկսած հունիսի կեսերից՝ դրանք հաղթական զինված գործողություններով աչքի են ընկնում լիաբանանասիրիական սահմանամերձ ալ-Կալամունի շրջանից, որտեղ սիրիական բանակը և «Հիզբալլահը» ամբողջությամբ վերականգնեցին սահմանի վերահսկողությունը, մինչև նույնիսկ Սաուդյան Արաբիայի Նաջրանի շրջան, որտեղ Սաուդյան արքայատոհմի գերիշխանությունից Արաբական թերակղզին ազատելու հիմնական նպատակով հռչակվեց տեղի իսմայիլական շիաների «Ահրար ալ-Նաջրան» («Նաջրանի ազատներ») ռազմաքաղաքական կազմակերպության ստեղծումը, որն, ըստ իրանական աղբյուրների՝ նույնիսկ կարողացավ առաջին հաջող գրոհներն իրականացնել սաուդական բանակի վրա այդ երկրի ներսում:
Ամենևին պատահական չի կարող լինել, որ արտաքին քաղաքական հարթությունում հենց նման հաղթական և միևնույն ժամանակ ներքաղաքական կայուն ֆոնի վրա են իրանական պատվիրակներն ավարտական փուլում բանակցում «վեցյակի» հետ՝ հանգամանք, ինչը թույլ է տալիս Իսլամական Հանրապետությանը միանշանակորեն հանդես գալու Միջերկրականի ափերից մինչև Արաբական ծով սեփական կամքը թելադրելու ունակ տարածաշրջանային գերտերության դիրքերից:
Վարդան Վոսկանյան՝ ֆեյսբուք