Ամերիկայի գավաթի խաղարկությունն արդեն եզրափակիչ փուլին է հասել:
Եզրափակչում ականատես կլինենք Չիլի - Արգենտինա պայքարին:
Հիշեցնենք, որ Չիլին եզրափակիչ է հասել՝ 2:1 հաշվով հաղթելով Պերուի հավաքականին (գոլերը՝ Էդուարդո Վարգաս 42, 64 - Գարի Մեդել 64 (ինքնագոլ)):
Իսկ Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում 6:1 հաշվով հաղթել էր Պարագվայի հավաքականին (գոլերը՝ Մարկոս Ռոխո 15, Խավիեր Պաստորե 27, Անխել Դի Մարիա 47, 53, Սերխիո Ագուերո 80, Գոնսալո Իգուաին 83 - Լուկաս Բարիոս 43):
Հավելենք նաև, որ հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:59-ին: Այն կսպաարկի կոլումբացի մրցավար Վիլմար Ռոլդանը: