Մարիամ Խաուլա անունով սիրիացի մի կին պատերազմական իրավիճակի պատճառով իր 4 զավակների հետ տեղափոխվել է Լիբանան և փախստականի կարգավիճակով բնակվել է այնտեղ։ 

Երեկ նա այցելել է ՄԱԿ-ի գրասենյակ՝ իր 4 երեխաների համար օժանդակություն ստանալու խնդրանքով։

Նրանք դատարկաձեռն են դուրս եկել, իսկ կինը արդյունքում դիմել է ինքնասպանության և այրել է ինքն իրեն ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Կինը ծանր այրվածքներ է ստացել և մահացել: