Հայասանի հավաքականի ավագ և դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան.

«Վերջնական հայտարարություն չեմ արել: Որոշումը կայացված չէ: Եթե լավ մարզավիճակում գտնվեմ, ապա հնարավոր է 1-2 խաղ անցկացնեմ Հայաստանի հավաքականի կազմում»,- Բերեզովսկու խսքերը  մեջբերում է Спорт-Экспресс-ը:

40-ամյա դարպասապահն այս ամառվանից ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Բերեզովսկին պատրաստվում է կարիերան ավարտել նաև ազգային հավաքականում: