2009 թ.-ից, երբ Նիգերիայում հիմնվեց Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորումը, իսլամական կրոնի քողի տակ, նա մինչ այժմ գրանցվել է 17 000 անմեղ զոհ։
Վերջին երկու օրերի ընթացքում ահաբեկիչները Նիգերիայի հյուսիս-արևելյան Բորնո նահանգում սպանել են 150 մարդ։
Չորեքշաբթի գիշերը նրանք գրոհեցին Քաքաու գյուղի վրա և սպանեցին 97 մարդու: Նրանց մեջ կային նաև կանայք ու երեխաներ։
Ավելի վաղ, Մոնգոնո գյուղում կեսօրյա աղոթքից վերադարձողներից 48-ին ևս սպանել են Բոկո Հարամի ահաբեկիչները։