Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այս անգամ Վիկտոր Ուսկովի սաները Մոսկվայում մրցել են Ռուսաստանի Ուսանողական լիգայի հաղթող ՄԳՈւ-ի հետ և հաղթել 91:80 հաշվով:
Ահա, թե ովքեր են միավորներ բերել Հայաստանի ընտրանուն.
Արտյոմ Թավաքալյան - 21
Միքայել Պողոսյան - 18
Սերգեյ Պոլուխին - 16
Անդրեյ Կոնստանտինով - 16
Էդգար Բաբայան - 8
Ռիչարդ Էլմոյան - 5
Նիկիտա Զախարով - 4
Մհեր Պետրոսյան - 2
Ռաֆիկ-Ուզունյան - 1
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հուլիսի 9-19-ին Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: