Ճապոնիայում երկու բնակիչներ հայտնաբերել են իրենց եղբոր դիակը միայն այն ժամանակ, երբ պատրաստվում էին տեղափոխվել մեկ այլ բնակարան: Այս մասին հաղորդում է lifenews կայքը:
Մակաո Տադանոի մարմինը Ճապոնիայում Հոկայդո կղզու հյուսիսային հատվածի բնակիչները հայտնաբերել են իրենց բնակարանում տան մաքրման ժամանակ:
Պարզվել է, որ 2010 թվականից 48 ամյա տղամարդը վարել է մեկուսացված կյանք և չի շփվել անգամ մերձավորների հետ:
Տադանոն նախընտրել է իր հարազատների հետ շփվելու փոխարեն փակվել իր սենյակում :
Կանանց խոսքերով մի պահ իրենց եղբայրը ամենևին անհետացավ իրենց տեսադաշտից:
48 ամյա կնոջ խոսքերով նա մտել է եղբոր սենյակ, որպեսզի ազատվի աղբից նոր տուն տեղափոխվելուց առաջ:
Միայն այդ ժամանակ ճապոնուհին տեսել է իր եղբոր մումիացված մարմինը անկողնու վրա:
«Ես շատ վախեցա, որ այս ամենի մեջ ոստիկանություևը կմեղադրի և կձերբակալի ինձ, ուստի հավաքեցի մարմնի մնացորդները, լցրեցի պոլիէթիլենային պարկի մեջ և գեցեցի աղբամանը»,- նշել է ճապոնուհին: Միայն մի քանի օր հետո աղբի աշխատողները գտել են այդ պարկը և դիմել ոստիկանությանը:
Իրավապահ մարմնի աշխատողները սկսել են իրենց սեփական հետաքննությունը, որի արդյունքում պարզվել է, որ մարմինը սենյակում մնացել է երկու տարի և ներքին վանսվածքներ չեն հայտնաբերել: Նրա մահվան իրական պատճառը դեռևս չի բացահայտվել:
Ոստիկանները եկել են եզրահանգման, որ քույրերը կապ չունեն իրենց եղբոր մահվան մեջ, սակայն վերջիններս դեռևս պետք է հարցաքննության ենթարկվեն, թե ինչու դիակի մասին չեն հայտնել ոստիկանությանը: