«Բարև Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների՝ ապրիլի 7-ին մեկնարկող քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից։
Ժամը 15:00-ին «Բարև Երևան» դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:
«Հիշեցման կարգով նշենք, որ այս պուրակում 2007թ.-ին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների համատեղ պայքարի արդյունքում. պատգամավորներ, ովքեր այժմ «Բարև Երևան» դաշինքի առաջատարներն են»,– ասվում է հաղորդագրությունում: