ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշենք, որ 2015թ. հուլիսի 4-ին՝ ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ 2015թ. հուլիսի 4-ին՝ 03:45-ի սահմաններում, ամուսինը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Հայկանուշ Սորսումաթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կնոջն սպանելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					