Դորտմունդի «Բորուսիան» առանձնացրել է 2014-15 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
Ըստ ակումբի ղեկավարության՝ անցած մրցաշրջանում թիմում լավագույնը հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է, տեղեկացնում է ֆուտբոլիստի Instagram-ի էջը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «Բորուսիայում» 46 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: