Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվել է 1995թ.-ի հուլիսի 5-ին: Այն փոփոխությունների է ենթարկվել 2005թ.-ի նոյեմբերի 27-ին:
ՀՀ սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված: Դրանցից առաջին երկուսն ու 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։